TaxCode.am-ը ներկայացնում է եզակի տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն է տալիս մեկ աղբյուրից ստանալու ՀՀ հարկային օրենսգրքի իրավակիրառ ողջ պրակտիկայի մասին տեղեկություններ։ Մասնավորապես, մուտք գործելով TaxCode.am տեղեկատվական համակարգ՝ Դուք տեսնում եք ՀՀ հարկային օրենսգրքի արդիական խմբագրությունը, որը հենց տեքստում պարունակում է ակտիվ հղումներ օրենսգրքից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ ակտերին և իրավակիրառ պրակտիկայի նյութերին՝ ՊԵԿ պարզաբանումներ, իրազեկումներ, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի որոշումներ, ՀՀ վարչական, վերաքննիչ վարչական, վճռաբեկ և սահմանադրական դատարանների օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր։ Ընդ որում, իրավակիրառ պրակտիկայի նյութերը ներկայացված են օրենսգրքի յուրաքանչյուր հոդվածի յուրաքանչյուր մասի կտրվածքով։ Այսինքն, օգտագործողը, գործ ունենալով ՀՀ հարկային օրենսգրքի որևէ կոնկրետ դրույթի հետ, վայրկյանների ընթացքում կգտնի հենց այդ դրույթին առնչվող ողջ իրավակիրառ պրակտիկան։
Մենք՝ TaxCode.am տեղեկատվական համակարգի հեղինակներս, մեր իսկ երկարատև խորհրդատվական փորձից ելնելով, վստահ ենք, որ այս գործիքը շատ օգտակար կլինի հաշվապահների, ֆինանսական խորհրդատուների, հարկային հարցերով զբաղվող իրավաբանների համար։ Այն թույլ է տալիս մեկ աղբյուրից շատ արագ գտնել հարկային օրենսգրքի կիրառմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունները, որոնք TaxCode.am տեղեկատվական համակարգից դուրս ցրված են տարբեր պաշտոնական աղբյուրներում՝ մեծ մասամբ առանց որակյալ որոնողական գործիքների։
TaxCode.am տեղեկատվական համակարգը դրա հեղինակների երկարատև մտածված և մանրակրկիտ աշխատանքի արդյունք է՝ ապահովելու համար առավելագույն օգտակարություն և արդյունավետություն դրա օգտագործողների համար։ Մեր կայքում ներկայացված են համակարգից օգտվելու համար առաջարկվող մի շարք գնային փաթեթներ, որոնք հարմարեցված են ինչպես անհատ օգտագործողների, այնպես էլ փոքր ու մեծ խմբերի, խորհրդատվական գրասենյակների և կազմակերպությունների համար։ Ուրախ ենք Ձեզ տեսնելու մեր կայքում և մաղթում ենք արդյունավետ աշխատանք TaxCode.am տեղեկատվական համակարգում։
TaxCode.am տեղեկատվական համակարգի հեղինակ՝ «Իրավատեխ» ՍՊԸ։
