TaxCode.am տեղեկատվական համակարգից օգտվելը շատ պարզ է։ Կայքում գրանցվելուց, գնային փաթեթ ընտրելուց և վճարելուց հետո Ձեր առջև բացվում է ՀՀ հարկային օրենսգրքի արդիական խմբագրությունը։ Օրենսգրքի տեքստի ձախ մասում օրենսգրքի մասերի, բաժինների և գլուխների ցանկն է, որի միջոցով կարող եք անմիջապես գնալ դեպի օրենսգրքի անհրաժեշտ հատվածը։
Օրենսգրքի տեքստում այլ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև հենց օրենսգրքի փոփոխությունների մասին հիշատակումներն առանձնացված են ակտիվ հղումներով, որոնք բացվում են նոր պատուհաններում։
Եվ ամենակարևորը՝ օրենսգրքի յուրաքանչյուր հոդվածից, հոդվածների յուրաքանչյուր մասից առաջ պատկերային տարբերանշաններով ներկայացված են (առկայության դեպքում) տվյալ դրույթի կամ հոդվածի վերաբերյալ իրավակիրառ նյութերը՝ ՊԵԿ պարզաբանումներ, իրազեկումներ, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի որոշումներ, ՀՀ վարչական դատարանի, վերաքննիչ վարչական դատարանի, վճռաբեկ դատարանի և սահմանադրական դատարանի օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր։ Այս փաստաթղթերի ցանկերը կրկին բացվում են առանձին պատուհանում, իսկ այդ ցանկերում ներկայացված են փաստաթուղթը նույնականացնող տվյալները և բուն փաստաթղթերը՝ առանձին ֆայլերի տեսքով։
